Բելառուսի մայրաղաքաք Մինսկում տեղի է ունեցել 2019թ. հունիսի 21-30- ը անցկացվելիք Եվրոպական երկրորդ խաղերի թալիսմանի շնորհանդեսը: Այդ առթիվ աշխատանքները սկսվել են դեռևս 2017թ: Կազմկոմիտեն ստացել է ավելի քան 2 հազար տարբերակ: Ընտրվել է ուրախ,խորամանկ և ընկերասեր կենդանի << Լեսիկ >> աղվեսիկը: Այն խաղերի անբաժան մասն է լինելու և մրցումների բոլոր օրերին ուղեկցելու է մասնակիցներին: << Լեսիկը >> պատկերված է կանաչ, սև, դեղին,կապույտ և կարմիր գույներով, որոնք խորհրդանշում են զարգացում և ներդաշնակություն,կարգապահություն, վճռականություն, կենսունակություն, ուժ և ավյուն:
Շնորհանդեսի արարողությանը հրավիրված էին անվանի մարզիկներ, բարձրաստիճան հյուրեր, լրագրողներ, խաղերի գործընկերներ, մանկական հիմնարկների սաներ . . .
Հիշեցնենք,որ խաղերի ծրագրում ընդգրկված է 15 մարզաձևի 23 մրցաձև: Չորս հազար մարզիկներ կպայքարեն մեդալի 200 հավաքածուի համար, իսկ 10 մարզաձևում կխաղարկվեն 2020թ. Տոկիոյում կայանալիք օլիմպիական խաղեր ուղեգրեր:
ՀԱՕԿ լրատվական բաժին